Երևանում սպանվել է հանցագործ աշխարհում հայտնի Թևոսիկի եղբայրը. Shamshyan.com

12:52 • 27.01.14

Երևանում այսօր՝ ժամը 02:00-03:00-ն ընկած ժամանակահատվածում, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել թիվ 3 հիվանդանոցից, որ հրազենային վնասվածքներով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ, այս մասին տեղեկացնում է Shamshyan.com–ը։


Ըստ կայքի նախնական տեղեկությունների՝ սպանվածը Երևան քաղաքի Արամի նրբանցքի 5Ա շենքի 9 բն բնակիչ, 41-ամյա Արթուր Սաֆարյանն է, ով հանցագործ աշխարհում հայտնի Թևոսիկի եղբայրն է, իսկ անհայտ անձը մի քանի անգամ նրա վրա կրակել է շենքի մուտքի մոտ, երբ վերջինս ցանկացել է տուն մտնել:


Մանրամասները՝  այստեղ