Ուկրաինայում կավելացվի հատուկ նշանակության ջոկատայինների թվաքանակը. ԶԼՄ-ներ
Ուկրաինայի իշխանությունները որոշել են 6 անգամ մեծացնել ոստիկանական «Գրիֆոն» և «Բերկուտ» հատուկ ստորաբաժանումների թվաքանակը, ինչպես նաև՝ ավելացնել նրանց լիազորությունները: Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն՝ այս մասին հաղորդում է «Зеркало недели»-ի պարբերականը՝ հղում կատարելով կառավարությունում առկա աղբյուրին:
Ըստ պարբերականի՝ նման որոշում է կայացվել կառավարության փակ նիստում: Նշվում է, որ 2 հատուկ նշանակության ստորաբաժանումների թիվը նախատեսվում է հասցնել 30.000 մարդու: Ներկայում «Բերկուտում» ծառայում է մոտ 4.000 մարդ, իսկ «Գրիֆոնում»՝ մոտ 1000:
Աղբյուրը նշում է, որ իշխանությունները որոշել են սահմանափակել երթևեկությունը մայրաքաղաքի 30 փողոցներով, հավելյալ գումարներ հատկացնել հատուկ ծառայությունների համար սարքավորումներ գնելու համար, ինչպես նաև՝ օրինականացնել ժողովրդական «դրուժինաները»՝ հասարակական կարգը պահպանելու համար:










