Օլանդի քաղաքացիական կինը զրկվել է առաջին տիկնոջ կարգավիճակից. Independent

12:32 • 27.01.14

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունից հետո, որ նա խզում է իր քաղաքացիական կնոջ հետ հարաբերությունները, Վալերի Տրիերվեյլերը կորցրել է առաջին տիկնոջ կարգավիճակը, գրում է բրիտանական Independent-ը:

 

Օլանդը բաժանման մասին որոշումը կայացրել էր միակողմանի. Տրիերվեյլերը հրաժարվել է իր ստորագրությունը դնել բաժանման մասին հայտարարության տեքստի տակ:

 

Նախագահը խոստացել է իր քաղաքացիական կնոջ կարգավիճակը հստակեցնել նախքան Վաշինգտոն փետրվարի 9-ին կատարելիք այցը: Իսկ մինչ այդ Տրիերվեյլերը կճամփորդի իբրև մասնավոր անձ:

 

Նա, ի դեպ, բարեգործական այցով Հնդկաստանում է, իսկ նրա շրջապատի` մամուլին հայտնած գնահատականով՝ այդ այցը նրա կողմից «անհնազանդության ժեստ» է: