Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել
Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հրաժարական է տվել, հայտնում է RBC-ն` վկայակոչելով ուկրաինահայ պատգամավոր Արսեն Ավագովի գրառումը Facebook սոցիալական կայքում:
Ավագովը ընդդիմադիր Հայրենիք կուսակցությունից է: Նման հաղորդագրություն է թողել նաև մեկ այլ պատգամավոր` Օլեգ Լյաշկոն:
ՌԻԱ Նովոստին նույն առիթով հայտնում է, որ տեղեկությունը հաստատվում է նախարարների կաբինետի կայքի հայտարարությամբ:
Այս պահին Կիևում ընթանում է Ռադայի նիստը, որը ԶԼՄ-ները բախտորոշ են անվանում Ուկրաինայի համար:










