ԱՄՆ-ում դատավորի սխալի պատճառով կինը 2 օրվա փոխարեն բանտում մնացել է 5 ամիս
ԱՄՆ-ում դատավորի սխալի պատճառով Ջեֆերսոնվիլի 34-ամյա բնակչուհին 2 օրվա փոխարեն բանտում անցկացրել է 5 ամիս: Այս մասին հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով The Daily Mail-ին:
Անցյալ տարվա օգոստոսին դատավոր Կլար Ջերրի Ջակոբին Դեսթինի Հոֆմանին թմրանյութերի անալիզները ջարդելու համար դատապարտել էր 2-օրյա կալանքի: Դատավորը որոշումը կայացրել է առանց լսումների և «մինչ հետագա որոշման» ձևակերպմամբ, սակայն «հետագա որոշումն» այդպես էլ չի ընդունվել, որովհետև դատավորը մոռացել է ստորագրել փաստաթղթերը: Դրա հետևանքով կինն ազատազրկման մեջ է անցկացրել 154 օր:
Այս դեպքի կապակցությամբ չի հաջողվել բացատրություններ ստանալ շրջանային դատարանի ներկայացուցիչներից և դատավորից: Բացի այդ՝ հայտնի չէ, թե ինչու Դեսթին Հոֆմանը բանտի ղեկավարությանը չի տեղեկացրել ապօրինաբար երկար ազատարզկվելու մասին: Կինը կարող էր դեռ երկար մնալ բանտում, եթե ուշադրություն չդարձնեին նրա փաստաթղթերի վրա:










