Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը ճանաչել է ԼՂՀ անկախությունը

20:56 • 28.01.14

Միացյալ Նահանգներում հայկական դիվանագիտության և հայ համայնքի ներկայացուցիչների ջանքերի շնորհիվ ԱՄՆ-ում սկիզբ առած՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման օժանդակությունն ու կոչերն անշեղորեն աճում են:

 


Միացյալ Նահանգների ամենախոշոր քաղաքներից մեկի՝ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև, որով ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ որպես անկախ և ինքնիշխան պետություն՝ միաժամանակ կոչ անելով միջազգային հանրությանը՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես ազատ, անկախ և ինքնիշխան պետություն:

 


Խորհրդի անդամներն իրենց ընդունած բանաձևում նշում են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նպաստում է Կովկասի տարածաշրջանի կայունությանը՝ անցկացնելով ազատ և արդար ընտրություններ: Բանաձևում անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման համար մղված պայքարին, որը ոգեշնչեց նաև տարածաշրջանի շատ ժողովուրդների:

 

Բանաձևը ներկայացրել է Լոս Անջելեսի խորհրդի հայազգի անդամ Պոլ Գրիգորյանը: Հիշեցնենք, որ բանաձևը լրացնում է Ռոդ Այլենդում, Մասաչուսեթսում, Մեյնում, Լուիզիանայում, Մերիլենդում, Ֆրեզնոյում և այլուր ընդունված նմանօրինակ բանաձևերի և հռչակագրերի շարքը: