Կիևում «Բերկուտի» և ցուցարարների միջև կանգնել են քահանաներն ու կանայք

16:04 • 28.01.14

Կիևի «մարտադաշտ» Գրուշևսկու փողոցում ավելի քան 50 կանայք քահանաների հետ սկսել են աղոթք կարդալ՝ կանգնելով Ուկրաինայի ՆԳՆ ներքին զորքերի և ցուցարարների միջև, հայտնում է Взгляд-ը՝ ՈՒՆԻԱՆ-ին հղումով։

 

Ձեռքերում նրանք պահում են «Մայրիկ» և «Մի՛ կրակիր, պաշտպանի՛ր» գրառումներով պաստառներ։ Կանայք երգում են, կարդում «Հայր մեր» և այլ աղոթքներ՝ դիմելով «Բերկուտի» հատուկջոկատայիններին։

 

Գրուշևսկու փողոցում այժմ գտնվում է մոտ 300 ցուցարար։ Իրավիճակը հանգիստ է։ Նրանք շարունակում են տաքանալ խարույկների շուրջ։ Մինչդեռ Մայդանում շարունակում է գտնվել մոտ 3.500 ցուցարար։