Նյու Յորքում ձերբակալել են BitInstant բիթքոին-բորսայի ղեկավար Չարլի Շրեմին

13:39 • 28.01.14

Bitcoin Foundation-ի փոխնախագահ և BitInstant բիթքոին-բորսայի ղեկավար Չարլի Շրեմը ձերբակալվել է Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան օդանավակայանում, գրում է forbes.ru-ն՝ հղում անելով Bloomberg գործակալությանը:

 

Ամերիկյան իրավապահ մարմինները նրան մեղադրում են Silk Road անօրինական կայքի միջոցով փողերի լվացման համար: Խոսքը 1 միլիոն դոլարը գերազանցող գումարի մասին է: 24-ամյա Շրեմի հետ գործում ներգրավված է Silk Road «ընդհատակյա» կայքի ակտիվ օգտատեր Ռոբերտ Ֆայելը:

 

ԱՄՆ դատախազության տվյալներով՝ Շրեմը և Ֆայելը զբաղվել են միջոցների փոխանցմամբ Silk Road կայքի միջոցով: 2011 թվականի դեկտեմբերից մինչև 2012 թվականի հոկտեմբեր իրենց հաշիվներին փոխանցվել է $1 050 788-ի չափով գումար: Մոտ այդքան գումար է օգտագործվել բիթքոիններ ձեռք բերելու համար, ասված է մեղադրական ակտում:

 

Դատախազությունում կարծում են, որ այդ կերպ Շրեդը թույլ է տվել Ֆայելին իր համակարգի միջոցով անցկացնել 1 միլիոն դոլարից ավելի գումար՝ հասկանալով, որ այդ միջոցները կօգնեն բիթքոինների անօրինական շրջանառությանը և Silk Road-ի միջոցով թմրանյութերի վաճառքին: