Արգենտինայի և Բրազիլիայի նախագահներն այցելել են Ֆիդել Կաստրոյին (լուսանկարներ)
Կուբայի նախկին առաջնորդը կրկին հիշեցրել է իր մասին։ Հավանայի հյուրանոցներից մեկում նա զրուցել է Արգենտինայի և Բրազիլիայի նախագահներ Քրիստինա Քիրշների և Դիլմա Ռուսեֆի, ինչպես նաև Ճամայկայի վարչապետի հետ, գրում է Вести-ն։
Հետաքրքրական է, որ Կաստրոյի բոլոր 3 հյուրերը կանայք են եղել։ Նրանք քննարկել են տարածաշրջանային խնդիրներ, զինված հակամարտությունները և, իհարկե, հիշել են Վենեսուելայի նախկին առաջնորդ Ուգո Չավեսին։
Իսկ Արգենտինայի նախագահին Ֆիդելը նվիրել է իր լուսանկարները։
![]()
![]()










