Ժաննա Ֆրիսկեն որոշել է չվիրահատվել
Հանրահայտ երգչուհի Ժաննա Ֆրիսկեն, ում մոտ գլխուղեղի 4-րդ աստիճանի քաղցկեղ է հայտնաբերվել, և ով ներկա պահին քիմիաթերապիայի կուրս է անցնում Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում, որոշում է կայացրել հրաժարվել վիրահատությունից:
Ինչպես հաղորդում է News.mail.ru-ն՝ այս մասին հայտնել է երգչուհու հայրը՝ Վլադիմիր Ֆրիսկեն:
Նրա խոսքով՝ Ժաննան խորհրդակցել է բժիշկների հետ մոսկովյան բոլոր մասնագիտացված հիվանդանոցներում, սակայն նրանցից ոչ ոք երաշխիք չի տվել, որ նա չի մահանա վիրահատական միջամտության դեպքում:
Թեև Ժաննան որոշել է չվիրահատվել, բժիշկներն ասում են, որ նա ապաքինվելու բավականին մեծ հնարավորութուն ունի: Հունվարի 24-ին հավաքված բժիշկների խորհուրդն արդեն ամփոփել է ստուգումների արդյունքներն ու մտադիր է հետագա բուժման ծրագիր մշակել:
Հիշեցնենք, որ Ժաննա Ֆրիսկեի բուժման համար 67.7 մլն ռուբլի է հավաքագրվել, որից հետո անցյալ շաբաթ երգչուհին շնորհակալություն է հայտնել օգնության և ուշադրության համար:
.jpg)










