Ֆրանսիայի նախկին «առաջին տիկինը» նշել է Ֆրանսուա Օլանդից բաժանվելու պատճառը
Ֆրանսիայի նախկին «առաջին տիկին» Վալերի Տրիերվեյլերը Հնդկաստանում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ենթադրություն է հայտնել, որ Ֆրանսուա Օլանդի հետ իրենց հարաբերությունների խաթարման պատճառը նրա աշխատանքն է և իշխանությունը, որը նա ունի, հայտնում է Взгляд-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին։
Տրիերվեյլերը նշել է, որ երբեք չի երազել, որ Օլանդը Ֆրանսիայի նախագահ դառնա, և, հավանաբար, եթե դա տեղի չունենար, նրանք ընդմիշտ միասին կլինեին։
Նախկին «առաջին տիկինն» ասել է նաև, որ այժմ նախկին ամուսնու հետ իրենց հարաբերությունները բավական բարեկամական են։










