Հնդիկ տղամարդը գնացքից գողացած պայուսակի մեջ երկու շաբաթական երեխա է հայտնաբերել
Հնդիկ վաճառականի կինը զարմանքից ապշել է, երբ ամուսնու գողացած պայուսակում երկու շաբաթական երախա է հայտնաբերել:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ 20-ամյա տղամարդը Մումբայի ուղևորատար գնացքներից մեկում եղունգների լաք վաճառելիս վագոնի մի կողմում լքված պայուսակ է նկատել: Մտածելով, որ պայուսակի մեջ կանխիկ գումար կամ այլ թանկարժեք իրեր կան, տղամարդը վերցրել է այն և դուրս ցատկել գնացքից:
Ավելի ուշ կայարանի հարթակում բացելով կանաչ պայուսակը՝ վաճառականը երեխային է տեսել: Նկատելով տղամարդուն՝ կայարանի տոմսավաճառը կարծել է, թե տղամարդը փորձում է լքել իր երեխային: Ոստիկանությունն առայժմ քննում է գործը:












