Մուհամեդ Մուրսին սկանդալ է սարքել դատական լսումների ժամանակ

19:52 • 28.01.14

Եգիպտոսի գահընկեց նախագահ Մուհամեդ Մուրսին սկանդալ է սարքել հերթական դատական լսումների ժամանակ:


Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն՝ Associated Press-ին հղումով, երեքշաբթի Մուրսին դատական նիստին ներկայացել է սպիտակ բանտային համազգեստով՝ փակված կալանավորների համար նախատեսված ապակյա վանդակում:


Նա իրեն խիստ ագրեսիվ է պահել և Դիմելով դատավորին՝ Եգիպտոսի նախկին նախագահը պնդում էր, որ ինքը չպետք է լինի դատարանում և ասում էր հետևյալ արտահայտությունը. «Ով ե՞ս դու, ասա ինձ», որին դատավորը պատասխանել է, որ հանդիսանում է Եգիպտոսի Քրեական դատարանի ղեկավարը: