Հարավաֆրիկյան Հանրապետության իշխող կուսակցությանը մեղադրել են Մանդելայի հուղարկավորության համար նախատեսված գումարի յուրացման մեջ
Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում սկսվել են նախկին նախագահ Նելսոն Մանդելայի հուղարկավորության համար նախատեսված գումարների յուրացման գործով ուսումնասիրությունները: Այս մասին հաղորդում է Лента.ru-ն՝ հղում կատարելով The Times-ին:
Աֆիկայի ազգային կոնգրեսը, որը ՀԱՀ-ի իշխող կուսակցություններից է, խոստացել է հետաքննել, թե ուր է անհետացել թաղման համար նախատեսված գումարների մի մասը:
Տեղի ԶԼՄ–ների հրապարակման համաձայն՝ 5,9 մլն ռանդը (շուրջ 532 հազար դոլար) յուրացվել է քաղծառայողներից մեկի հետ սերտ կապեր ոնեցող տրանսպորտային ընկերության միջոցով:
Երկրի գործող իշխանությունները մի քանի անգամ արդեն մեղադրվել են կոռուպցիոն գործողությունների համար:Ոչ վաղ անցյալում նախագահ Ջեյկուբ Զումը մեղադրվել է պետական միջոցների հաշվին Կվազուլո-Նաթալ նահանգում իր ամառանոցի վերանորոգման համար:
Կառույցի աշխատանքներն իրականացնելու համար ծախսվել է 200 մլն ռանդ (մոտավորապես 18,5 մլն դոլար): Ամառանոցի տարածքում տեղակայված է լողավազան, ուղղաթիռների կայանման համար նախատեսված 2 հրապարակ, գետնանցում, ոստիկանների համար նախատեսված շուրջ 20 տներ, ինչպես նաև՝ Զումի բարեկամների համար նախատեսված տներ:










