Ժյուլի Գայեն կհնչյունավորի Մոնակոյի դքսուհուն
Դերասանուհի Ժյուլի Գայեն, ում անունը վերջին շրջանում հիշատակվում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ սիրավեպի շրջանակում, կհնչյունավորի Մոնակոյի դքսուհի Գրեյս Քելլիի մասին պատմող ֆիլմի գլխավոր դերի կրկնօրինակը: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն:
«Մոնակոյի արքայադուստրը» ֆիլմը պատմում է հանրահայտ ամերիկացի դերասանուհի Գրեյս Քելլիի մասին: Օսկարակիր դերասանուհին ամուսնացել է Մոնակոյի դուքս Ռանյե III-ի հետ:
Քելլիի դերը կինոնկարում կխաղա հայտնի դերասանուհի Նիքոլ Քիդմանը:










