Ուկրաինայում «Պրավիյ սեկտորն» իր վրա է վերցրել «հեղափոխության» համար պատասխանատվությունը

11:50 • 28.01.14

Ուկրաինայի ազգայնական-արմատական «Պրավիյ սեկտոր» խմբավորումը, որի ներկայացուցիչները ակտիվ մասնակցություն են ունեցել Ուկրաինայի տարածքում հակակառավարական ակցիաներին, հայտարարել է, որ իր վրա է վերցնում երկրում «հեղափոխության» պատասխանատվությունը: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել «Պրավիյ սեկտորի» առաջնորդ Դմիտրի Յարոշը, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով gazeta.ua-ին:


«Ուկրաինայում վերջին իրադարձություններն ապացուցել են ուկրաինական ժողովրդի՝ ազատության, արդարության և բարօրության նվաճման համար հեղափոխական ճանապարհի այլընտրանք չունենալը,- հայտարարել է Յարոշը: - Այդ ֆոնի վրա խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների դիրքորոշման անհասկանալիությունը և հեղափոխություն իրականացնելու նրանց վախը, ստիպում են ինձ վրա վերցնել հեղափոխական ընթացքի պատասխանատվությունը՝ հետագա իրադարձությունների ընթացքի… և մեր պետության ապագայի համար»:


«Вконтакте»-ում՝ արմատականների էջում, Յարոշը թվարկել է իրենց նպատակները, որոնց թվում է իշխանության ամբողջական «վերբեռնումը», բոլոր ձերբակալվածների և քաղբանտարկյալների ազատ արձակումը, ինչպես նաև հակակառավարական կուսակցությունների, խմբավորումների ցրումը և նոր Սահմանադրության ընդունումը:


Ազգայնականների առաջնորդը կոչ է արել բոլոր գեներալներին և սպաներին անցնել ժողովրդի կողմ՝ խոստանալով, որ կապահովվի նրանց անվտանգությունը և աշխատանքը «նորացված ազգային ուժային կառույցներում»: