Ռուսաստանն առաջարկում է ԵՄ-ին՝ ազատ առևտրի գոտի ստեղծել ԵԱՏՄ-ի հետ. Վլադիմիր Պուտին
Ռուսաստանը Եվրամիության ղեկավարությանն առաջարկել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առևտրի գոտի ստեղծել: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն՝ հղում կատարելով РИА Новости-ին, որն էլ մեջբերում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը Ռուսատան-ԵՄ գագաթնաժողովի ավարտին տեղի ունեցած մամլո ասուլիսում:
«Եվրամիության ղեկավարությանն առաջարկվել է ուսումնասիրել ԵՄ-ի և Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կողմից ստեղծվող Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտու ձևավորման հնարավորությունը: Կարևորը համապատասխան փորձագիտական երկխոսություն ծավալելու մեկնարկն է», - հայտարարել է Վլադիմիր Պուտինը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 2014-ի վերջին Ռուսաստանը և Նոր Զելանդիան ազատ առևտրի գոտի կստեղծեն:










