Ռուսններին կընդգրկեն «հակաավտորիտար ճակատ» ստեղծելու մեջ

00:21 • 28.01.14

Բելառուսի Միացյալ քաղաքացիական կուսակցությունը մտադիր է ռուս և ուկրաինացի ընդիմադիր գործիչների մասնակցությամբ այսպես կոչված՝ «հակաավտորիտար ճակատ» ստեղծել: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն:


Միացյալ Քաղաքացիական Խմբակցության (ՄՔԽ) ղեկավար Անատոլի Լեբեդկոն այս գաղափարը քննարկել է Ուկրաինայի ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ՝ Կիև կաատարած այցի ընթացքում:


Նա 4 հանդիպում է ունեցել «ՈՒդար» և «Բատկիվշինա» խմբակցությունների ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ:

Անատոլի Լեբետկոյի խոսքով՝ Կիևում Մայդանի ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև Բելառուսից դեղամիջոցների ներկրման հարցը: Լեբեդկոն նշել է, որ իրենք շարունակում են ուկրաինացիների համար դեորայք և գումար հավաքել, քանի որ ոչ ոք չգիտի, թե վաղն Ուկրաինան ինչ իրավիճակում կհայտնվի: