Սաակաշվիլին կոչ է արել ԱՄՆ-ին և ԵՄ-ին պատժամիջոցներ սահմանել ուկրաինական իշխանությունների դեմ

14:03 • 28.01.14

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին The Wall Street Journal-ի էջերից ԱՄՆ-ին և Եվրամիությանը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայում իշխանությունների ներկայացուցիչների և նրանց աջակցող օլիգարխների դեմ:

 

Նրա կարծիքով՝ պատժամիջոցները պետք է առնչվեն վիզաների տրամադրման արգելքին, արտասահմանյան բանկերում հաշիվների սառեցմանը: Իսկ ուկրաինական ընդդիմության առաջնորդները, մասնավորապես Վիտալի Կլիչկոն, պետք է հրավեր ստանան այցելել Վաշինգտոն և այլ արևմտյան մայրաքաղաքներ:

 

Մոսկվային Արևմուտքը պետք է զգուշացնի չմիջամտել Ուկրաինայի գործերին, համարում է Սաակաշվիլին: Ուկրաինայում վերջին իրադարձությունները Վրաստանի նախկին նախագահն անվանել է «XXI դարի առաջին աշխարհաքաղաքական հեղափոխություն»: