Ղազախստանում ուսուցչուհուն դատել են աշակերտի մազերը կարճ կտրելու և ճակատին «ծույլիկ» գրելու համար

16:46 • 28.01.14

Ղազախստանում միջնակարգ դպրոցներից մեկի ուսուցչուհի Կիմբատ Ասիմժանովային դատապարտել են 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ աշակերտի հետ վատ վերաբերվելու համար, հայտնում է lenta.ru-ն։

 

Նա զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից։ Բացի այդ, նա աշակերտի ընտանիքին պետք է վճարի 60.000 տենգե (386 դոլար)՝ որպես փոխհատուցում։

 

Դեպքը տեղի է ունեցել 2013-ի սեպտեմբերին։ Հետաքննության համաձայն՝  դասի ժամանակ նա 7-րդ դասարանի աշակերտին կանչել է գրատախտակի մոտ և պահանջել ասել բազմապատկման աղյուսակը, որն աշակերտը չի կարողացել ասել։ Այդ ժամանակ նա վերցրել է մկրատը, կտրել նրա ճակատի մազափունջը և գրիչով ճակատին գրել «ծույլիկ»։