Ուկրաինան վերադառնում է կոմունիստական անցյալին. Կանադայի վարչապետ
Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերն անհանգստություն է հայտնել, քանի որ Ուկրաինան, նրա խոսքով, վերադառնում է «կոմունիստական անցյալին», տեղեկացնում է Взгляд-ը։
«Ուկրաինան հետ է ընթանում՝ դեպի խորհրդային անցյալ»,-ասել է նա՝ ելույթ ունենալով Համայնքների պալատի նիստի ընթացքում, որտեղ ուկրաինական հարցով քննարկումներ են տեղի ունեցել։
Կանադան բազմիցս աջակցել է Ուկրաինայի՝ եվրոպական ձգտումներին։ Անցյալ տարվա դեկտեմբերին Մայդան էր այցելել անգամ Կանադայի արտգործնախարար Ջոն Բրեդը։
Հունվարին Ուկրաինայում ցույցերի նոր ալիք է բարձրացել, որը վերաճել է իրավապահների հետ բախումների։










