ԱՄՆ-ում ցրտերի պատճառով մոտ 2 հազար չվերթ չեղյալ է հայտարարվել

10:47 • 28.01.14

ԱՄՆ-ի հարավային որոշ քաղաքներում վատ եղանակի պատճառով վերջին օրվա ընթացքում 1732 չվերթ չեղյալ է հայտարարվել, գրում է Interfax.ru-ն՝ հղում անելով ամերիկյան NBC հեռուստաալիքին:


Ատլանտայի, Հյուսթոնի, Շարլոթի և Նոր Օռլեանի օդանավակայանները կաթվածահար են եղել ԱՄՆ-ի հարավային հատվածներում անոմալ ցրտերի պատճառով:


«Այդպիսի ցածր ջերմաստիճանի դեպքում մենք պարտավոր ենք ապահովել մեր աշխատակիցների անվտանգությունը և առավելագույն չափով կրճատել նրանց աշխատաժամանակը»,- օդանավակայանների ներկայացուցիչների խոսքերն է մեջբերել հեռուստաալիքը: «Չափազանց ուժեղ ցրտերի պատճառով մենք ստիպված ենք չեղյալ հայտարարել չվերթները»,- հավելել են նրանք:


Օդերևութաբանները դեռ չեն տալիս ոչ մի կանխատեսում այն մասին, թե երբ է սպասվում ջերմաստիճանի բարձրացում: