Վլադիմիր Գասպարյանը Եռաբլուրում լսել է մի խումբ քաղաքացիների խնդիրները (տեսանյութ)
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը միակ պաշտոնյաներից էր, ով այսօր ՀՀ բանակի տոնի առթիվ Եռաբլուր կատարած այցելության ժամանակ ցանկություն հայտնեց լսել իրեն դիմող մի խումբ քաղաքացիների խնդիրները:
Ոստիկանապետին դիմեցին տարբեր հարցերով, իսկ երբ ցանկացավ հեռանալ, շուրջը հավաքված տիկնայք թույլ չտվեցին: «Վարչապետի մուռն ենք հանում»,-ասաց մի կին, ով մինչ այդ ամեն կերպ փորձել էր մոտենալ վարչապետ Տիգրան Սարգսյանին, բայց չէր կարողացել:
«Ընդունելության օր կա, եկեք այդ օրը,-ասաց Վլադիմիր Գասպարյանը և շարժվեց դեպի մեքենան,–ուրբաթ օրը, ֆսյո, մոռացանք, հոգնեցինք, գնացինք, ֆսյո»:
Իսկ Ոստիկանապետի՝ Հայոց բանակին ուղղված ցանկությունը հետևյալն էր. «Խաղաղություն մեր բանակին»:










