Արսենի Յացենյուկը չի պատրաստվում զբաղեցնել Ուկրաինայի վարչապետի պաշտոնը
Ուկրաինայի «Բատկիվշչինա» խորհրդարանական խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը չի պատրաստվում զբաղեցնել երկրի կառավարության ղեկավարի պաշտոնը։ Այդ մասին նա ասել է ИТАР-ТАСС գործակալության թղթակցին։
«Ես չեմ պատրաստվում զբաղեցնել վարչապետի պաշտոնը»,- ասել է քաղաքական գործիչը։
Գերագույն ռադայի նիստից առաջ «ՈՒԴԱՌ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն նշել էր, որ կարևոր է այն, որ տեղի է ունեցել քաղաքացիական դիրքորոշման վերածնունդ։ Փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ իրեն արված առաջարկի մասին հարցին նա պատասխանել է, որ իր համար «երբեք դրված չի եղել կառավությանը մասնակցելու հարցը»։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլայ Ազարովն այսօր հրաժարական է տվել։










