Ուժեղ ձյան պատճառով ԱՄՆ 2 նահանգներում արտակարգ իրավիճակ է հայտարարվել

00:06 • 29.01.14

Լուիզիանա և Ալաբամա նահանգների նահանգապետերը արտակարգ իրավիճակ են հայտարարել իրենց նահանգներում ձյան ուժեղ տեղումների պատճառով, իսկ Տեխաս, Ֆլորիդա, Ջորջիա և Միսիսիպի նահանգների իշխանությունները տարածել են փոթորկային նախազգուշացում բազմաթիվ շրջաններում՝ տեղի բնակչությանը կոչ անելով մնալ տանը: Այս ասին հաղորդում է Газета.ru-ն:


Տարերքի պատճառով փակվել են դպրոցները և մի շարք պետական հաստատություններ, դաշնային մայրուղիներ: Լուիզիանայում փակվել են մի քանի տրանսպորտային կամուրջներ:


Ձյունը նաև էապես ազդել է ավիահաղորդակցության վրա: Կեսօրի դրությամբ ԱՄՆ-ում արդեն հետաձգվել էր ավելի քան 3.000 չվերթ: Ամենից շատ խնդիրներ ունի Ատլանտա քաղաքի Հարթսֆիլդ-Ջեքսոն օդանավակայանը, որը տարածաշրջանի խոշորագույն օդանավակայանն է: