Կանադան պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի պաշտոնյաների դեմ
Կանադայի կառավարությունը հայտարարել է, որ արգելում է ուկրաինացի պաշտոնյաների մուտքը երկիր, հայտնում է Interfax-ը: Այս կերպ Կանադան արձագանքել է Կիևում ցուցարարների և ոստիկանության բախումներին:
Կանադայի քաղաքացիության և իմիգրացիայի նախարար Քրիս Ալեքսանդրը հայտարարել է, որ սահմանափակումներ են մտցվել ուկրաինացի գլխավոր պաշտոնյաների մուտքի դեմ, որոնք անմիջապես ուժի մեջ են մտել:
Նա ընդգծել է, որ Կանադայի կառավարությունը ստիպված է եղել նման միջոցների դիմել Ուկրաինայի իշխող էլիտայի գործողությունների բերումով: Այս կերպ Կանադան «սատարել է ուկրաինացի ժողովրդին` հանուն ազատության և ժողովրդավարության իր խիզախ պայքարում»:
Կանադայի արտգործնախարար Ջոն Բեիրդն էլ հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում Ուկրաինայի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանվեն:










