Չինաստանում կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել է երկրի ամենահարուստ գործարարներից մեկը

11:31 • 29.01.14

Չինաստանում կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել է երկրի ամենահարուստ գործարարներից մեկը՝ Gold Mantis Construction Decoration շինարարական ընկերության սեփականատեր Սո Չժու Սինլյանը: Նրա գործն անցած տարվա ամառվանից քննում էր Կոմունիստական կուսակցության կարգապահության վերահսկողության գծով կենտրոնական կոմիտեն, իսկ այժմ փոխանցվել է դատարան, գրում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով China Daily-ին:

 

Չժու Սինլյանի ընտանիքի կարողությունը գնահատվում է 18,9 միլիարդ յուան (3,12 միլիարդ ԱՄՆ դոլար): Նա չինացի միլիարդատերերի ցանկում 20-րդ տեղն է զբաղեցնում և Արևելյան Չինաստանի Ցզյանսու շրջանի ամենահարուստ բնակիչն է:

 

Gold Mantis ընկերությունը մասնակցել է վերջին տարիների այնպիսի խոշոր շինարարական նախագծերի իրականացմանը, ինչպիսին է 2008 թվականի Պեկինի Օլիմպիադայի կենտրոնական մարզադաշտի և Պեկինում կատարողական արվեստների ազգային կենտրոնի կառուցումը: