Թուրքիայի վարչապետը ժամանել է Իրան

10:29 • 29.01.14

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել է Իրան, այցի նպատակը երկկողմ հարաբերությունների բարելավումն է, հայտնում է Russia Today-ը:

 

Մոտ եռամյա պատերազմը Սիրիայում սրել էր Սիրիայի հարցով հակադարձ դիրքորոշումներ ունեցող Անկարայի և Թեհրանի հարաբերությունները:

 

Էրդողանը Թեհրան է ժամանել երեքշաբթի երեկոյան, նրան ուղեկցում են արտաքին գործերի, էներգետիկայի և էկոնոմիկայի նախարարները:

 

Իրանի կառավարությունն այս այցն անվանել է նոր փուլ թուրք-իրանական հարաբերություններում:

 

Սպասվում է Էրդողանի հանդիպումն Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հետ: