Նոր Զելանդիան կարող է նոր պետական դրոշ ունենալ

11:00 • 29.01.14

Նոր Զելանդիայի վարչապետ Ջոն Կին հաղորդել է, որ կառավարությունը քննարկելու է հանրաքվե անցկացնելու հարցը՝ պետական դրոշի փոփոխության հարցով, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։

 

«Տեխնիկապես այդ հարցը կարող է լուծվել խորհրդարանում քվեարկության միջոցով, սակայն իմ կարծիքով՝ պետք է հանրաքվե տեղի ունենա»,-ասել է կառավարության ղեկավարը։

 

Նա խոստովանել է, որ նորզելանդացիների կեսը կողմ է այդ փոփոխությանը, իսկ մյուս մասը կարծում է, որ պետք է ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա։

 

Նոր Զելանդիայի դրոշը պաշտոնապես հաստատվել է 1902թ.-ին։ Այն ունի կապույտ ֆոն, անկյունում բրիտանական դրոշի պատկերն է և հնգաթև 4 աստղեր։

 

Շատերին դուր չի գալիս այն, որ դրոշը չափազանց նման է ավստրալականին։
 

Թե ինչպիսին պետք է լինի նոր դրոշը, միասնական տեսակետ չկա։

 

Խորհրդարանի անդամներից շատերն առաջարկում են ընդհանուր դիզայնը նույնը թողնել և հանել միայն Մեծ Բրիտանիայի խորհրդանիշը։