Պետք է օգտագործվեն պայքարի բոլոր միջոցները՝ ընդհուպ մինչև համազգային գործադուլ. փաստաբանը կուտակայինի մասին

12:13 • 29.01.14

Փաստաբան Նորայր Նորիկյանը գտնում է, որ պարտադիր կուտակային կենսաթոշակների նոր օրենքի դեմ պետք է օգտագործվեն պայքարի հնարավոր բոլոր միջոցները՝ ընդհուպ մինչև համազգային գործադուլ «Եթե շուրջ 80000 մարդ դուրս գա փողոց, պայքարի այդ օրենքի դեմ, վստահ եղեք, որ ազդեցություն կունենա Սահմանադրական դատարանի վրա»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա


Անդրադառնալով ՍԴ-ի՝ օրենքը երկու ամսով կասեցնելու որոշմանը, փաստաբանը նշեց, որ դրա մեջ հնարավոր չէ չնկատել քաղաքական բաղադրիչ, ինչը միտված է հանրության ակտիվությունը ճնշելուն «Որևէ մեկը չի կարող այսօր երաշխիք տալ, որ լավ բարեփոխում կլինի, մինչդեռ նախագահն այլ բան էր ասում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հնարավոր է նաև նախագահին այլ կերպ է ներկայացվում օրենքի փիլիսոփայությունը


Փաստաբանի համար անհասկանալի է նաև կառավարության «կացնային դիրքորոշումն» այդ հարցի շուրջ. «Առհասարակ, ցանկալի կլիներ, որ մեր մասնագետները մի քանի հարցի պատասխան տային, թե այս օրենքն այսօր մեզ պե՞տք է, թե՝ ոչ Ինչպիսի՞ ռիսկեր է իր մեջ պարունակում և այլն»


Հարցին, թե արդյոք ՀՀ նախագահը կարող է ազդել ՍԴ-ի վրա, փաստաբանը պատասխանեց՝ «Այո՛, ՀՀ նախագահը նաև իշխող կուսակցության ղեկավարն է և այդ կառավարության պատասխանատվություն կրողը, հետևաբար այո՛, նա կարող է ազդել ՍԴ-ի վրա»