Օբաման հայտարարել է հանուն աղքատության դեմ պայքարի Կոնգրեսը շրջանցելու պատրաստակամության մասին
Եթե ԱՄՆ կոնգրեսականները հրաժարվեն կյանքի կոչել սոցիալական անհավասարության դեմ պայքարի նախագահական ծրագիրը, Բարաք Օբաման կգործի՝ առանց նրանց դիրքորոշումը հաշվի առնելու։ Այդ մասին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է «Երկրի դրության մասին» ամենամյա զեկույցում, գրում է Взгляд-ը:
«Ամերիկան տեղում չի դոփում, և ես նույնպես դա չեմ անի: Այդ պատճառով միշտ և ամենուր, որտեղ ես կարող եմ առանց օրենսդրության քայլեր ձեռնարկել ամերիկացի ընտանիքների ավելի մեծ թվի համար հնարավորությունները բարելավելու համար, ես պատրաստ եմ դա անել»,- ասված է Օբամայի ելույթում, որից հատվածներ է հրապարակել Սպիտակ տունը:
«Փաստերն այն են, որ անգամ տնտեսության վերականգնման շրջանում չափազանց շատ ամերիկացիներ աշխատում են ավելի շատ, քան երբևէ՝ ծայրը ծայրին հասցնելու համար»,- ասված է նրա ելույթում: Իր խոսքով՝ նա պատրաստ է ներկայացնել սոցիալական անհավասարության դեմ պայքարի «կոնկրետ և գործնական» առաջարկներ:










