Օբաման առաջին անգամ պաշտոնապես սատարել է ուկրաինացի ցուցարարներին
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ուկրաինայում և այլուր ժողովրդավարական ազատություններին սատարելը շարունակում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը լինել, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:
Օբաման այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Կոնգրեսի առաջ ունեցած «Երկրի դրության մասին» խորագրով ելույթում:
ԱՄՆ առաջնորդն ասել է, որ Թունիսից մինչև Մյանմա սատարում են բոլոր նրանց, ովքեր ժողովրդավարության կառուցման բարդ աշխատանք են կատարում:
«Ուկրաինայում մենք հանդես ենք գալիս հօգուտ նրա, որ ամբողջ ժողովուրդն իրավունք ունենա ազատորեն ու խաղաղ ձևով արտահայտել իր ձգտումները և արտահայտել երկրի ապագայի վերաբերյալ իր դիրքորոշումը», - մասնավորապես ասել է Օբաման:
Անցած տարվա նոյեմբերից Ուկրաինայում հակակառավարական ցույցեր են, որոնց երկրորդ ալիքը ծավալվել է հունվարի 19-ից. դրանց հետևանքով եղել են նաև մի քանի զոհեր, այդ թվում՝ հայազգի Սերգեյ Նիկոյանը։










