Բժիշկներն առայժմ չեն ծրագրում կոմայից դուրս բերել Միխայել Շումախերին
Բժիշկները որոշում են կայացրել առայժմ կոմայից դուրս չբերել հայտնի ավտոարշավորդ Միխայել Շումախերին, որն այդ վիճակում է հայտնվել մոտ 1 ամիս առաջ:
BBC-ն այս մասին հայտարարում է` վկայակոչելով Շումախերի մենեջերին: Անցած տարվա դեկտեմբերի 29-ին Շումախերն ուղեղի լուրջ վնասվածք էր ստացել Ֆրանսիայում` ալպյան լռնադահուկային հանգստավայրերից մեկում, և հոսպիտալացվել էր Գրենոբլում:
BBC-ն նշել է, որ Շումախերի լիակատար ապաքինման հնարավորությունը նվազում է. այդպես է, երբ մարդ տևական ժամանակ մնում է կոմայի մեջ:










