Շումախերի առողջական վիճակում դրական դինամիկա է նկատվում. L’Equipe
«Ֆորմուլա -1»-ի ավտոարշավորդ, աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի առողջական վիճակում դրական դինամիկա է նկատվում, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով L’Equipe-ին:
Գրենոբլի (Ֆրանսիա) հիվանդանոցի բժիշկները, որտեղ գլխի ծանր վնասվածքից հետո կոմայի մեջ գտնվող գերմանացի ավտոարշավորդը բուժում է անցնում, Շումախերին մտցրել են այսպես կոչված՝ աստիճանական արթնացման փուլ:
Հիվանդի ուղեղը դրական է արձագանքել փոփոխություններին: Այժմ պետք է սկսվի օրգանիզմի վերականգնման գործընթացը, որը կարող է տևել մի քանի ամիս:
Ավելի վաղ հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ժան-Ֆրանսուա Պայենը հաղորդել է, որ Շումախերը կոմայի մեջ կգտնվի այնքան, որքան կպահանջի նրա առողջությունը:










