Սիրիայում ադրբեջանցի հերթական զինյալն է սպանվել

11:43 • 29.01.14

Սիրիայում ևս մի ադրբեջանցի մոջահեդ է սպանվել, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը։
Տեղեկությունը հրապարակվել է մոջահեդներին պատկանող կայքերում։

 

Որպես «Զուբեյր Ազերի» ներկայացված ադրբեջանցուն սպանել են Սիրիական կառավարության կողմնակիցները։ Սպանվածի անունը չի հաղորդվում, սակայն նշվում է, որ նա Ադրբեջանի Շեքիի շրջանից է։


Տարածվել է նաև մոջահեդի լուսանկարը։

 

Սիրիայում իրավիճակի սրվելուց հետո Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ մեկնել են այդ երկիր և կռվում են տարբեր խմբավորումների շարքերում։ Այս ընթացքում Սիրիայում սպանվել է ավելի քան 100 ադրբեջանցի ծայրահեղական։

 

Ադրբեջանցի հերթական զինյալի մահվան մասին տեղեկությունն ադրբեջանական լրատվամիջոցները տարածել էին երեկ։