ԱՄՆ փոխնախագահի որդին աշխատանքի է անցել ուկրաինական նավթագազային ընկերությունում

17:44 • 13.05.14

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի կրտսեր որդին՝ Հանթեր Բայդենը, դարձել է Ուկրաինայում ածխաջրածինների արդյունահանմամբ զբաղվող Burisma նավթագազային հոլդինգի ղեկավարության անդամ, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով ընկերության կայքին։ Բայդեն կրտսերը հույս է հայտնել, որ իր գիտելիքներն Ուկրաինայի ժողովրդի բարօրությանը կծառայեն։

 

Հանթերը կզբաղվի միջազգային կազմակերպություններում ընկերության առաջխաղացմամբ: Նրա հիմնական աշխատավայրը կմնա Նյու Յորքում գտնվող Schiller & Flexner LLP իրավաբանական ընկերությունը: Բացի այդ, Բայդեն կրտսերը զբաղեցնում է համաշխարհային առաջնորդության հարցերով ԱՄՆ կոալիցիայի, Անվտանգության քաղաքականության կենտրոնի և Ազգային ժողովրդավարական ինստիտուտի նախագահի պաշտոնը:

 

Ավելի վաղ նա եղել է MBNA բանկի ավագ փոխնախագահը, իսկ 2006 թվականին ընդգրկվել AMTRAK ամերիկյան երկաթգծային ընկերության տնօրենների խորհրդում։