Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ պետք չէ արձագանքել գողություններին. Բրազիլիայի ոստիկանության հորդորը
Բրազիլիայի ոստիկանությունը խորհուրդներ է հրապարակել զբոսաշրջիկների համար, որոնք այցելելու են երկիր 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության նպատակով, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով BBC News-ին:
Ինչպես նշել են իրավապահները, գողության դեպքում պետք չէ գոռալ, վիճել և ընդհանրապես արձագանքել տեղի ունեցող դեպքին։
Նաև հարկավոր չէ զբոսնել գիշերը և թանկ զարդեր կրել: Սան Պաուլու քաղաքի ոստիկաններն այդ քային են դիմել երկրում հանցավորության բարձր մակարդակի պատճառով: Բրազիլիայում սպանությունների թիվը 100 հազար բնակչի հաշվով 25,2 տոկոս է, իսկ քաղաքի որոշ շրջաններ, այսպես կոչված ֆավելաներ, վախենում են մտնել անգամ ոստիկանները:
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անց է կացվելու Բրազիլիայի 12 քաղաքներում հունիսի 12-ից հուլիսի 13-ը։










