Հնագետները հայտնել են, որ հայտնաբերել են Կոլումբոսի նավի բեկորները

11:43 • 13.05.14

Մի խումբ ամերիկացի հնագետներ Կարիբյան ծովի հատակին՝ Հաիթիի հյուսիսային ափերի մոտ, հայտնաբերել են նավի բեկորներ, որոնք, ըստ ամենայնի, պատկանում են Ամերիկան հայտնագործած Քրիստափոր Կոլումբոսի «Սանտա Մարիա» նավին։

 

Ինչպես հայտնում է РИА-Новости-ն, թիմի ղեկավար Բարի Քլիֆորդը նշել է, որ բոլոր աշխարհագրական, ստորջրյա տոպոգրաֆիկ ու հնագիտական տվյալները հիմք են տալիս ենթադրելու, որ հայտնաբերված բեկորները պատկանում են Կոլումբոսի նավին։

 

Նշվում է, որ ստորջրյա ուսումնասիրությունները մասնագետներն արել են Հաիթիի կառավարության աջակցությամբ։

 

Աղբյուրը հավելում է, որ «Սանտա Մարիան» այն նավն է, որով 1492թ. Կոլումբոսը հայնագործել է Ամերիկան։ Դրա երկարությունը 21-25 մ է. այն կարող էր տեղավորել 40 մարդ։ Հայտնի է, որ նավը խորտակվել է Հաիթիի ափերի մոտ 1492թ. դեկտեմբերի 25-ին՝ բախվելով ծովախութերի։
 

Հնագետները հայտնել են, որ հայտնաբերել են Կոլումբոսի նավի բեկորները