Գերմանացիները միասեռականների հանդեպ ավելի հանդուրժող են, քան ներգաղթյալների. հետազոտություն
Գերմանիայի բնակիչները միասեռականների հանդեպ ավելի հանդուրժող են, քան ներգաղթյալների, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Local.de-ին, որն էլ վկայակոչում է Bertelsmann Foundation-ի նոր հետազոտությունը:
Նշվում է, որ միասեռականների նկատմամբ հանդուրժողականությունն ավելացել է Բեռլինի պատի քանդվելուց ի վեր, մինչդեռ իրենց ավանդույթներին հավատարիմ ներգաղթյալների նկատմամբ հանդուրժողականությունը նվազել է:
«Անգամ Բավարիայում, որը համարում են ամենաքիչ հանդուրժողականն արևմտյան գերմանական տարածքներում, գրանցվում է միասեռականության նկատմամբ հանդուրժողականության աճ»,- ասված է հոդվածում: «Մյուս կողմից, ներգաղթյալներին նախկինի պես թերահավատորեն են վերաբերում, և ավելի քիչ գերմանացիներ են ներգաղթյալներին համարում «երկրի մշակութային կյանքում հարստացում»,- նշում է թերթը:
Հետազոտության հեղինակները Բրեմենում գտնվող Յակոբսի համալսարանի սոցիոլոգներն են։










