Եվրոպացիներն այսուհետ կարող են պահանջել Google-ից՝ ջնջել իրենց անձնական տվյալները որոնողական համակարգից

22:27 • 13.05.14

Google համաշխարհային խոշորագույն որոնողական համակարգն այսուհետ պարտավորվում է օգտատերերի պահանջով ջնջել իրենց անձնական տվյալները որոնման արդյունքներից: Այս նախադեպն ստացել է «Մոռացված լինելու իրավունք» անվանումը:


Ինչպես ներկայացնում է Russia Today-ը՝ Daily Mail-ին հղումով, Եվրամիության դատարանը որոշել է, որ այսուհետ յուրաքանչյուր օգտատեր կարող է դիմել Google ընկերությանն՝ իր անձնական տվյալները որոնողական համակարգից ջնջելու խնդրանքով:


Աշխարհի ամենամեծ որոնողական համակարգի տվյալների ջնջման հնարավորությունը եվրոպացիներն ստացել են, երբ ԵՄ Գերագույն դատարան է դիմել Իսպանիայի քաղաքացի Մարիո Կոստեխան՝ հայտնելով, որ իր տան մասին տվյալները, որը 16 տարի առաջ բռնագրավվել է հարկերի չմարման դիմաց, խախտում է տեղեկատվության գաղտնիության իրավունքը:


Google ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ նմանօրինակ սահմանափակումների սահմանումը կհանգեցնի գրաքննության, իսկ դատարանի որոշումն ինքնին անվանել են «հիասթափեցնող համացանցային որոնողական համակարգերի և առցանց ռեժիմով աշխատող պարբերականների համար»:
 

Եվրոպացիներն այսուհետ կարող են պահանջել Google-ից՝ ջնջել իրենց անձնական տվյալները որոնողական համակարգից