Ճապոնական ընկերությունը ներկայացրել է Orochi-Final Edition սպորտքարի հատուկ տարբերակը (լուսանկարներ)

23:41 • 13.05.14

Mitsuoka ճապոնական բրենդը, որն զբաղվում է մեքենաների արտադրությամբ, որոնց դիզայնով հիշեցնում է 50-60-ական թվականների բրիտանական մեքենաները, թողարկել է իր Orochi սպորտային մեքենայի հատուկ տարբերակը՝ Orochi-Final Edition մոդելը:


Ինչպես ներկայացնում է Rbc.ru-ն՝ այս քայլով ընկերությունը պատմության մեջ հավերժացրել է տվյալ մոդելը: Ծագող արևի երկրում գործող Mitsuoka բրենդն իր Orochi մոդելը հանրության դատին ներկայացրել է 2001-ին, իսկ սերիական արտադրության ներկայացրել է 2006-ին: Մոդելն ստեղծվել է Acura NSX արտադրական հարթակի հիման վրա և իր անունն ստացել է հեքիաթային կերպարի՝ դրակոնի (թևավոր մողես) պատվին:


Իր 4 օվալաձև լուսարձակով, ամոթխած ժպիտի նմանվող ռադիատորի վանդակաճաղով, «մկրատաձև» դռներով՝ Lamborghini-ի ոճով, կողային հայելիներով՝ McLaren F1-ի ոճով, մոդելն արագորեն ճանաչվեց մեքենաների սիրահարների շրջանում:


Այն զինված է 3.3 լիտր ծավալային շարժիչով Toyota-ից՝ 233 ձիաուժ հզորությամբ, 5 աստիճան ավտոմատ փոխանցման տուփով:

 

Final Edition անվանումն ստացած հատուկ մոդելը թողարկվել է միայն 5 օրինակով, իսկ գինը կազմում է 124 000 դոլար:

 

 

Ճապոնական ընկերությունը ներկայացրել է Orochi-Final Edition սպորտքարի հատուկ տարբերակը (լուսանկարներ)