Նիկոսիայի՝ Թուրքիայի կողմից օկուպացված հայկական եկեղեցում 50 տարի անց առաջին պատարագն է մատուցվել

19:01 • 13.05.14

Այս կիրակի 50 տարվա ընթացքում առաջին անգամ Սուրբ պատարագ է մատուցվել Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի հյուսիսային հատվածում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցում, որը Թուրքիայի օկուպացրած տարածքներից է: Այս մասին հայտնում է Asbarez-ը՝ Gibrahayer Magazine-ին հղումով:


Պատարագը մատուցել է հայ արքեպիսկոպոս Վարուժան Հերգելյանը, ով կրկին օծել է եկեղեցին վերաբացելուն պես, քանի որ այն երկար ժամանակ չի գործել: Միջոցառումը իրականացվել է խորհրդարանի հայ-կիպրական պատգամավոր Վարդգես Մահդեսյանի նախաձեռնությամբ, ով ելույթ է ունեցել եկեղեցու առաջին գործունեության առաջին արարողակարգի ժամանակ՝ ավելի քան կես դար առաջ:


Եկեղեցին գտնվում է Նիկոսիայի հյուսիսային հատվածում, որն օկուպացիայի է ենթարկել Թուրքիայի կառավարությունը, սակայն միջազգային հանրությունն այն ճանաչել է որպես Կիպրոսի տարածք: Եկեղեցին ապաստան է դարձել հազարավոր մարդկանց համար, ովքեր փախչելով փրկվել են Հայոց ցեղասպանությունից 1915-1923 թվականներին:


Եկեղեցին, որը գտնվել է ծայրահեղ վատ վիճակում, վերականգնվել է 2008-2013 թվականներին՝ Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (ՄՆՄԶԳ) հիմնադրամի օգնությամբ: