Շան թերապիան օգնում է քաղցկեղով հիվանդ երեխաներին՝ ավելի արագ բուժվել
Շներն իրենց տերերին սիրում են անսահման և անվերապահորեն: Ուռուցքաբանների կարծիքով՝ հենց այդ սիրո մեջ է թաքնված քաղցկեղի բուժումը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Times of India-ին:
Այս գաղափարը զարգանում է «Ուսումնասիրություն. շունն ու մանկական քաղցկեղը» գրքում, որտեղ հեղինակը նկարագրում է քաղցկեղով հիվանդ երեխաների համար ձեռնարկված թերապիան կենդանիների օգնությամբ:
Մասնագետները նշում են, որ այս թերապիան թույլ է տալիս հիվանդ երեխաներին կրկին առողջ տեսնել: Էմոցիոնալ տրամադրվածությունը քաղցկեղի բուժումն առավել հեշտ և արդյունավետ է դարձնում:










