Շվեյցարիայում ներկայացվել է անհավանական ձեռք-ռոբոտ, որը ոչինչ վայր չի գցում (լուսանկարներ, տեսանյութ)

16:18 • 13.05.14

Շվեյցարական Լոզան քաղաքի Պոլիտեխնիկական դպրոցի հետազոտողները ներկայացրել են անհավանական ձեռք-ռոբոտ, որը կարողանում է որսալ փոքրից մինչև միջին չափի ցանկացած իր։  Ինչպես նշում է The Daily Mail-ը, 1.5 մ երկարությամբ ձեռքն անչափ արագաշարժ է, ճկուն և անսխալ որսում է շշից մինչև թենիսի ռակետ։
 

 

Ձեռք-ռոբոտը կանգնում է վեր բարձրացված դիրքով, ունի 3 հոդ ու 4 մատ։ Ուշագրավ է, որ այն կարողանում է նետված իրերը որսալ 1/100-րդական վայրկյանում։ Նշվում է, որ այս հատկությունը բացառիկ է և կարող է արդյունավետ օգտագործվել տիեզերքում։

 

Researchers with the robot arm, which is capable of reacting on the spot and grasping objects with complex shapes and trajectories in less than five-hundredths of a second.

 

Մասնավորապես, այն կարող է օգնել Երկրի շուրջ պտտվող տիեզերական աղբը հավաքելու հարցում։ Ամրացվելով արբանյակին՝ ձեռք-ռոբոտը կորսա կողքով անցնող աղբը։

 

 

Շվեյցարիայում ներկայացվել է անհավանական ձեռք-ռոբոտ, որը ոչինչ վայր չի գցում (լուսանկարներ, տեսանյութ)