Mercedes-Benz-ը S 63 AMG կուպեի առավելագույն արագությունը հասցրել է 300 կմ/ժամի (լուսանկարներ)
AMG Performance Studio դիզայներական ստուդիան Mercedes-Benz S 63 «գերհզոր» կուպեի համար մի շարք նորարարությունների փաթեթ է նախապատրաստել, ինչպիսիք են՝ Carbon և Night, AMG Driver's Package համակարգերը:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն՝ AMG Driver's Package-ը թույլ կտա փոփոխել առավելագույն արագության թույլատրելի սահմանը՝ այն 250-ից հասցնելով 300 կմ/ժամ-ի:
Բացի այդ, AMG Driver's Package փաթեթի կազմում ներառվում են շարժիչի ածխածնային կափարիչը, արգելակման համակարգերի կարմիր գույնը, ինչպես նաև՝ ղեկի կաշեպատումը:
Բացի այդ, S 63 AMG կուպեի ֆունկցիաների փոխարեն առաջարկվում է ածխածնային կերամիկական արգելակման մեխանիզմներ, որոնք կարող են ներկայանալ դեղին կամ կարմիր երանգով, իսկ անվադողերը 22 դյույմանոց են:
























