ԱՄՆ-ում դպրոցներից մեկի մոտ անհայտ անձը կրակ է բացել. 5 աշակերտ վիրավորվել է

09:33 • 14.05.14

ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքի «Թերել Հայ Սքուլ» ուսումնական շենքի մոտ անհայտ անձը կրակ է բացել, ինչի հետևանքով 5 աշակերտ վնասվածք է ստացել, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:

 

Չնայած կրակոցները չեն հնչել ուսումնական հաստատության տարածքում, սակայն դպրոցը փակվել է որոշ ժամանակով՝ անվտանգության նկատառումներով:

 

Բոլոր վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

 

Հայտնի չէ՝ արդյոք կրակողին բռնել են, թե ոչ: Հայտնի չէ նաև կատարված հանցագործության դրդապատճառը:

 

Ուսումնական հաստատությունների հետ կապված նման դեպքեր ԱՄՆ-ում հաճախ են լինում: Վերջին ժամանակներում ամենաողբերգական դեպքը տեղի էր ունեցել Նյութաուն քաղաքում 2012 թվականին, երբ 20-ամյա Ադամ Լենզան 26 մարդու էր սպանել «Սենդի Հուկ» դպրոցում։