Եվրասիական միությանը ԼՂ անդամակցության հարցն անգամ չի էլ քննարկվում. ԵՏՀ պաշտոնյա. azatutyun.am
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելուց հետո միության ընդհանուր սահմանը կանցնի Հայաստանի Հանրապետության ընդունված սահմաններով, իսկ Եվրասիական միությանը Լեռնային Ղարաբաղի անդամակցության հարցը անգամ չի էլ քննարկվում:
azatutyun.am-ի հաղորդմամբ՝ Երևանի, Մոսկվայի, Աստանայի ու Մինսկի միջև լրագրողների համար այսօր կազմակերպված տեսակամուրջի ժամանակ այս մասին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Զարգացման և ինտեգրացիայի դեպարտամենտի Միջազգային գործակցության բաժնի պետ Անտոն Ազարովը:
Ի պատասխան հարցի, թե Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո որտեղո՞վ է անցնելու միության ընդհանուր սահմանը, արդյոք Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետ լինելո՞ւ է, թե՞ Ղարաբաղը, փաստորեն, դառնալու է Եվրասիական միության անդամ, Ազարովը ասել է. «Պատասխանեմ միանշանակ. Մաքսային միությանը կամ մեր որևէ միությանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անդամակցության հարցն անգամ չի էլ քննարկվում, (միության) սահմանները անցնելու են Հայաստանի Հանրապետության ներկայումս ընդունված սահմաններով»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում










