BMW 2-Series շարքի ամենահզոր մոդելը համալրվել է լիաքարշակ համակարգով (լուսանկարներ)
BMW ընկերությունը մտադիր է 2-Series շարքի ամենահզոր կուպեն՝ M235i-ը, համալրել xDrive լիաքարշակ համակարգով:
Ինչպես տեղեկացնում է Motor.ru-ն՝ նորարությունը մոդելի համար հասանելի կլինի ամռանը: Լիաքարշակ համակարգով կհամալրվի նաև 2-Series շարքի կաբրիոլետ մոդելը, որի դեբյուտը, նախնական տվյալների համաձայն, տեղի կունենա Փարիզի ավտոսրահում:
BMW M235i xDrive կուպեն զինված է նույն շարժիչով, որով աշխատում է ետնաքարշակ տարբերակը՝ 326 ձիաուժ հզորությամբ 6 մխոցային տուրբո շարժիչ, որն աշխատում է 8 աստիճան փոխանցման տուփով: 100 կմ/ժամ արագությունը ամենահզոր կուպեի լիաքարշակ տարբերակը զարգացնում է 4.6 վայրկյանում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ BMW 2-Series շարքը 2015-ի աշնանը կհամալրվի ևս մեկ թարմացված տարբերակով՝ M2 մոդելով: Ենթադրվում է, որ նորույթը կներկայանա 6 մխոցային բենզինային տուրբո շարժիչով, որի հզորությունը կկազմի 380 ձիաուժ:































