Շղթայական վթարի հետևանքով ինքնաբերաբար ընթացած «Տոյոտան» վրաերթի է ենթարկել 4 քաղաքացու
Մայիսի 13-ին, ժամը 23.10-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 12 շենքի դիմաց «Հոնդա» մակնիշի ավտոմեքենա է բախվել կայանված «Շկոդա» մակնիշի ավտոմեքենային, որն էլ ինքնաբերաբար առաջ գնալով` բախվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային, որն էլ առաջ գնալով` վրաերթի է ենթարկել «Շկոդա»-ի և «Տոյոտա»-ի վարորդներին, կայանված «Մերսեդես-Բենց»-ի վարորդին և մի քաղաքացու, ապա բախվել «Մերսեդես-Բենց»-ին:
Ինչպես տեղեկացնում է Ոստիկանությունը, «Տոյոտա»-ի վարորդը, «Շկոդա»-ի վարորդը, «Մերսեդես-Բենց»-ի վարորդը և վրաերթի ենթարկված քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:










