Ղրիմում զբոսաշրջիկների թիվը կրկնակի նվազել է

17:33 • 14.05.14

Ղրիմ այցելել ցանկացող զբոսաշրջիկների հոսքը զգալի կրճատվել է։ Ինչպես հայտնում է lenta.ru-ն, այդ մասին հաղորդել է Ղրիմի զբոսաշրջության և հանգստավայրերի փոխնախարար Իգոր Կոտլյարը՝ Նախարարների խորհրդի նիստի ընթացքում։

 

Փոխվարչապետի տվյալներով՝ թերակղզի 2-2.5 անգամ ավելի քիչ մարդ է ժամանել՝ անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։ «Մայիսյան տոների ընթացքում այցելուների թիվը փոքր-ինչ ավելացել է, սակայն ավելի քիչ է եղել, քան անցյալ տարի»,-ասել է Կոտլյարը։

 

Ղրիմի պետական խորհրդի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը, սակայն, այդ տվյալներն անվստահելի է որակել։ Նրա խոսքով՝ դրանք ճշգրտման կարիք ունեն։

 

Ավելի վաղ Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսյոնովը հայտարարել էր, որ թերակղզին 2014թ.-ի ընթացքում նախատեսում է առնվազն 3 մլն զբոսաշրջիկ ընդունել։

 

Ղրիմի զբոսաշրջության նախարարության տվյալներով՝ 2013թ.-ին տարածաշրջանում հանգստացել է ավելի քան 6 մլն մարդ, սակայն որոշ փորձագետներ այդ թիվը չափազանցված են համարել։